Այս բաղադրատոմսով կստանաք այնպիսի ռուլետներ, ինչպիսին ռեստորաններում են մատուցում: Հավով ռուլետ

Բաղադրիչներ

400 գ հավի կրծքամիս

5 գ աղ

2 գ սև պղպեղ

100 գ մարինացված վարունգ

100 գ խոզապուխտ

Սոուսի համար`

100 գ թթվասեր

1 ձու

100 գ պանիր

5 գ աղ

5 գ սխտորի փոշի

կանաչ սոխ

Կաղապարի չափը`18-24 սմ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել 2 մասի, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Վարունգը, խոզապուխտը երկարությամբ կտրատել, դնել մսի մեջ (վարունգ-2 կտոր, խոզապուխտ-3), փաթաթել և շարել կաղապարի մեջ

Քերած պանրին ավելացնել թթվասեր, աղ, սխտորի փոշի, 1 ձու և լավ խառնել

Ստացված սոուսը լցնել մսի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում