Բաղադրիչներ
2 սմբուկ
1 գլուխ սոխ
250 մլ տոմատի սոուս
աղ
սև պղպեղ
չիլի պղպեղ
ձիթայուղ
պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկները երկարությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 10 րոպե, ապա անձեռոցիկի օգնությամբ չորացնել
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, սմբուկները դնել
Տոմատի սոուսին ավելացնել աղ, սև պղպեղ, չիլի պղպեղ, սիրելի համեմունքները, ձիթայուղ, լավ խառնել
Յուրաքանչյուր սմբուկի վրա 2-ական թ/գ տոմատի սոուս դնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել 180°С տաքացրած ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ