Այս բաղադրատոմսը կդառնա ձեր ընտանեկան ճաշացանկի «պատվավոր անդամը»: Մակարոնե բնիկներ

Բաղադրիչներ

300 գ աղացած միս

2 գլուխ սոխ

Մաղադանոս

աղ

1/3 թ/գ սև պղպեղ, ուրց

1/3 թ/գ սխտորի փոշի

1 գազար

2 ատամիկ սխտոր

1/2  թ/գ ալյուր

2 ճ/գ տոմատի մածուկ

600 մլ ջուր

2/3 թ/գ շաքարավազ

220 գ շրջանաձև մակարոն

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել 1 գլուխ մանրացրած սոխ, մաղադանոս, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել

Սոխը, գազարը մանր կտրատել, 3-4 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա: Ավելացնել սխտոր, ալյուր, տոմատի մածուկ և թողնել ևս 1 րոպե

Ավելացնել ջուր, աղ, շաքարավազ, սև պղպեղ, ուրց, թողնել եռա

Դնել շրջանաձև մակարոնները, յուրաքանչյուրը լցոնել աղացած մսով, 1-ական ճ/գ իր իսկ սոուսից լցնել մսի վրա և թողնել եռա

Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում