Բաղադրիչներ
1 խաշած հավի կրծքամիս
4 հատ խաշած ձու
1 հատ վարունգ
120 գ պանիր
կանաչ սոխ
1 գլուխ սոխ
3-4 ճ/գ մայոնեզ
0,5 թ/գ աղ
սև պղպեղ
Սոխը մարինացնելու համար`
0,5 թ/գ աղ
2 ճ/գ շաքարավազ
3-4 թ/գ խնձորի քացախ
150 մլ ջուր
Պատրաստման եղանակ
Սոխը մանր կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, խնձորի քացախ, ջուր, լավ խառնել և թողնել 2 ժամ
Վարունգը, հավի կրծքամիսը, ձուն խորանարդաձև կտրատել
Պանիրն անցկացնել քերիչով, կանաչ սոխը կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մարինացված սոխը, մայոնեզը, համեմլ աղով, սև պղպեղով և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ