Բաղադրիչներ
3-4 խաշած կարտոֆիլ
200 գ բեկոն
0,5 սոխ
5 փոքր թթու վարունգ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
1/3 թ/գ սև պղպեղ
2-3 ճ/գ ձեթ
1 թ/գ քացախ
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլը բաժանել 4 մասի, ապա կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թթու վարունգ
Բեկոնը միջին երկարությամբ կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել մանանեխ, ձեթ, քացախ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ