Բաղադրիչներ
400 գ հավի խաշած միս
4-5 մարինացված վարունգ
1 գլուխ սոխ
200 գ սունկ
200 գ կորեական ձևով պատրաստած գազար
աղ, սև պղպեղ
1 թ/գ մանանեխ
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սունկ, թողնել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա, համեմել աղով և վերցնել կրակից
Հավի միսը, մարինացված վարունգը միջին երկարությամբ կտրատել
Ավելացնել տապակած սունկը, կորեական ձևով պատրաստած գազարը, մանանեխ, մայոնեզ, սև պղպեղ, աղ՝ ըստ անհրաժեշտության և լավ խառնել
Խոհանոցային շրջանակի օգնությամբ լցնել մատուցվող ափսեի մեջ և ամրացնել։ 30 րոպե թողնել սառնարանում
Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ