Այս աղցանն առանձնանում է իր հետաքրքիր համային և գունային համադրությամբ: Բանջարեղենով և տապակած մսով աղցան

Բաղադրիչներ

400-450 գ խոզի կամ տավարի փափկամիս

1 հատ գազար

300 գ կարմիր կաղամբ

կանաչ սոխ

2-3 ճ/գ մայոնեզ

1թ/գ ֆրանսիական մանանեխ

աղ

սև պղպեղ

միսը մարինացնելու համար`

3 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ քացախաթթու

100 մլ ջուր

0,5 սոխ

0,5 թ/գ պապրիկա, սև պղպեղ, խմելի սունելի

Պատրաստման եղանակը

Միսը բաժանել մասերի, ծեծել

Համեմել (պապրիկա, սև պղպեղ, խմելի սունելի, աղ), ավելացնել քացախաթթու, սոյայի սոուս, սոխ, ջուր, լավ տրորել և թողնել 30 րոպե

Տապակել 2 կողմից 5-7 րոպե միջին ջերմության վրա

Տապակած միսը բարակ ու երկարությամբ կտրատել

Կաղամբը բարակ կտրատել, տրորել

Գազարն անցկացնել քերիչով

 Կանաչ սոխը կտրտել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում