Այս աղցանի հետաքրքիր համը բացահայտվում է իր յուրօրինակ սոուսի շնորհիվ։ Չինական կաղամբով աղցան

Բաղադրիչներ

1/2 չինական կաղամբ

1 տուփ մարինացված ոլոռ

2 խաշած ձու

80 գ պանիր

1 տուփ մարինացված թունա

50 մլ կաթ

100 մլ ձեթ

1/3 աղ

1/3 սև պղպեղ

1/3 սխտորի փոշի

1/2 թ/գ մանանեխ

1 թ/գ քացախ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել ոլոռ, խորանարդաձև կտրատած ձու

Ավելացնել քերած պանիր, ճզմած թունա

Կաթին ավելացնել ձեթ, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, մանանեխ, քացախ, հարել բլենդերով, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում