Այս աղցանը սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը. պատրաստի՛ր Վինեգրետ ամենահասանելի մթերքներից

Աղցան Վինեգրետ

Բաղադրիչներ
1 հատ բազուկ
2 հատ գազար
3 հատ կարտոֆիլ
4 հատ մարինացված վարունգ
100 գ թթու կաղամբ
150 գ լոբի
1 հատ սոխ
համեմ
սամիթ
բուսայուղ
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բազուկը, գազարը և կարտոֆիլը խաշել:

Լոբին 1 օր առաջ նախօրոք թրջել, այնուհետև եփել:

Բազուկը, գազարը և կարտոֆիլը խորանարդներով կտրատել:

Կտրատել և ավելացնել թթու կաղամբը և մարինացված վարունգը:

Ավելացնել լոբին:

Սոխը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:

Ավելացնեոլ մանր կտրատված կանաչին:

Համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել բուսայուղը և լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում