Այս աղցանը պատրաստվում է ամենատարբեր բաղադրատոմսերով, որից մեկն էլ այս համեղ և արագ պատրաստվող տարբերակն է: Աղցան «Կեսար»

Բաղադրիչներ

1 հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

ձեթ

1 ճ/գ սոյայի սոուս

5 հացի կտոր

3 խաշած ձու

6 չերրի լոլիկ

5 ճ/գ մայոնեզ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ կիտրոնի հյութ

4-5 տերև չինական կաղամբ

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության կտորների, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 1 ճ/գ ձեթ, 1 ճ/գ սոյայի սոուս, լավ խառնել, ծածկել և թողնել 40 րոպե

Տապակել 2 կողմից միջին ջերմության կրակի վրա

Հացը խորանարդաձև կտրատել, համեմել սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 1 ճ/գ ձեթ, լավ խառնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի հյութ և լավ խառնել

Կաղամբը կտրատել: Լոլիկը բաժանել 2 մասի, ձուն` 4 և ավելացնել կաղամբին

Ավելացնել տապակած միսը, չորահացը, մայոնեզը և լավ խառնել

Լցնել մատուցվող ափսեյի մեջ, քերած պանիր ավելացնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում