Այս աղցանը պատրաստելն իրենից դժվարություն չի ներկայացնում։ Ստացվում է շատ համեղ, գունեղ և ախորժելի

Բաղադրիչներ

150 գ պանիր

200 գ ապխտած երշիկ

3 հատ մարինացված վարունգ

200 գ կարտոֆիլ

մայոնեզ

120 գ գազար

2 հատ ձու

1 տուփ կարմիր լոբի

սամիթ

մարինացված եգիպտացորեն` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և գազարը խաշել (ջրի մեջ մի փոքր աղ լցնել)

Գազարը քերիչով անցկացնել, իսկ կարտոֆիլը և պանիրը խորանարդաձև կտրատել

Վարունգը, երշիկը երկարությամբ կտրատել

Ձուն կոտրել, ավելացնել մայոնեզ, հարենք այնքան մինչև մի քիչ կթանձրանա և նրբաբլիթների պես տապակեք, թողեք հովանա, բաժանեք 4 մասի և երկարությամբ կտրատել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար,  ավելացնել կտրտած սամիթ, մայոնեզ, Ցանկության դեպքում աղ անել, իսկ ավելի գունեղ դարձնելու համար կարելի է ավելացնել նաև մարինացված եգիպտացորեն

Աղցանը համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում