Այս աղցանը ձեր հյուրերին անպայման դուր կգա` այն շատ համեղ է և հագեցնող: Չինական կաղամբով և լոբով աղցան

Բաղադրիչներ

400 գ խաշած լոբի

3-4 հատ խաշած ձու

100-120 գ ապխտած երշիկ

4-5 տերև չինական կաղամբ

1/3 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

2-3 ճ/գ թթվասեր

1 ճ/գ մայոնեզ

սամիթ

Պատրաստման եղանակը

Կաղամբի տերևները խորանարդաձև կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, երշիկը, մանրացրած սամիթը և խաշած լոբին

Ավելացնել թթվասեր, մայոնեզ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Եվ ահա՝ մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում