Այս աղցանը համացանցը ուղղակի պայթեցրել է. սմբուկով աղցան, որը ամեն օր կպատրաստեք

Սմբուկով և գազարով աղցան

Բաղադրությունը
2 հատ սմբուկ
400 գ գազար
400 գ հավի կրծքամիս
200 գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
2 ճաշի գդալ օսլա կամ ալյուր
համեմ
մաղադանոս
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սխտորը խոշոր կտորներով կտրատել, տապակել բուսայուղի մեջ:

Գազարը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով, և ավելացնել բուսայուղին:

Տապակելուց հետո սխտորները հանել:

Հավի կրծքամիսը խաշել, և մանրացնել:

Ավելացնել համեմունքները, և լավ խառնել:

Սմբուկները խորանարդներով կտրատել, ավելացնել աղ, թողնել մի քանի րոպե:

Անձեռոցիկով չորացնել սմբուկները, ավելացնել օսլան, և լավ խառնել:

Սմբուկները տապակել բուսայուղի մեջ:

Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանր կտրատված կանաչիները և թթվասերը: Լավ խառնել:

Կիսվել Facebook-ում