Բաղադրիչներ
300-400 գ հավի խաշած կրծքամիս
250 գ մարինացաված արքայախնձոր
3 խաշած ձու
100 գ պանիր
մայոնեզ
աղ` անհրաժեշտության դեպքում
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ շրջանակ դնել, ափսեյի մեջ մի քիչ մայոնեզ քսել, հավի կրծքամիսը մանր կտրատել, լցնել և մայոնեզ քսել
Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր և մայոնեզ քսել
Ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, մի պտղունց աղ և մայոնեզ
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ քսել
Զարդարել քերած պանրով, 2 շրջանակ արքայախնձորով, սամիթով, նռան հատիկներով և թողնել սառնարանում 20-30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ