Այս աղցանը դուք կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում: Շատ համեղ և արագ պատրաստվող աղցան` բրոկոլիով

Բաղադրիչներ

1 բրոկոլի

1 հատ գազար

200-250 գ պահածոյացված եգիպտացորեն

1 ճ/գ վուստերյան սոուս

3-4 ճ/գ սոյայի սոուս

50 մլ ձեթ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ կորեական գազարի համեմունք

1 թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին 5  րոպե խաշել եռման աղաջրում

Գազարն անցկացնել քերիչով (կարելի է քերել կորեական ձևով) և ավելացնել բրոկոլիին

Ավելացնել եգիպտացորենը, սոուսների 2 տեսակները

Բուսայուղի մեջ լցնել համեմի աղացած սերմ, սև պղպեղ, կորեական գազարի համեմունք, լավ խառնե, ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և թողնել 30 րոպե

Ահա և վերջ` մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում