Հավի կոտլետներ

Անհավանական համ, որից երբեք չեք կշտանա:
Բաղադրիչներ
- 400 գ հավի փափկամիս
- 1 հատ լոլիկ
- 1 կապ սամիթ
- 50 գ պանիր
- 1 հատ ձու
- 50 գ ալյուր
- 3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
- 1 ճաշի գդալ թթվասեր
- աղ
- պապրիկա կամ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Հավի փափկամիսը մանր խորանարդներով կտրատել:

2 Լոլիկը և պանիրը մանր խորանարդներով կտրատել:

3 Սամիթը մանրացնեել, ավելացնել եգիպտացորենը:

4 Ավելացնել համեմունքները:
5 Ավելացնել ձուն, և լավ խառնել:

6 Ավելացնել թթվասերը, լավ խառնել:

7 Ավելացնել ալյուրը, և խառնել:

8 Տապակել բուսայուղի մեջ, 2-5 րոպե՝ ամեն կողմից:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: