Այս ախորժելի Արիշտան կլինի ձեր ընթրիքի ամենահամեղ և յուրօրինակ ուտեստը

Բաղադրություն

400 գ հավի կրծքամիս

200 գ  մակարոն արիշտա

120 գ բուլղարական պղպեղ

1 թ/գ սև պղպեղ

1 թ/գ քունջութ

70 գ գազար

70 գ սոխ

10 գ սխտոր

20 գ իմբիր

պղպեղ չիլի (ըստ ցանկության)

15 գ կանաչ սոխ

3 ճ/գ բուսայուղ

50 գ սոյայի սոուս

120 գ սոուս տերիյակի

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կտրատել, աղ և սև պղպեղ անել: Իմբիրը մանրացնել 1-2 րոպե տապակել և ավելացնել հավի կրծքամիսը, թողնել 5 րոպե տապակվի

Կտրատել սոխը և ավելացնել տապակին, թողնել 2-3 րոպե տապակվի։ Գազարը կտրատել երկարությամբ, ավելացնել տապակին և ևս 2-3 րոպե թողնել կրակին

Մանրացնել սխտորը, չիլի պղպեղը, երկարությամբ կտրատել բուլղարական պղպեղը, ավելացնել տապակին։ Ավելացնել 50 գ սոյայի սոուս, 120 գ տերիյակի սոուս, աղ, սև պղպեղ,100 մլ ջուր և թողնել կրակին

Եռացրած աղաջրի մեջ լցնել արիշտան, խաշելուց հետո անցկացնել սառը ջրով և ավելացնել տապակին, թողնել թույլ կրակին 2-3 րոպե

Ավելացնել կտրատած կանաչ սոխ

Ահա և վերջ։ Քունջութ ավելացրեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում