Բաղադրիչներ
4 կարտոֆիլ
կանաչ սոխ
1 պղպեղ
1 գազար
3 ձու
1 բաժակ կաթ
200 գ ալյուր
150 գ պանիր
աղ, սև պղպեղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով, կանաչ սոխը կտրատել, միասին տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
3 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, կաթ, լավ խառնել, մաս-մաս ավելացնել ալյուր
Ավելացնել 1 ճ/գ ձիթայուղ, 1 թ/գ փխրեցուցիչ
Կարտոֆիլն անցկանել քերիչով, 20 րոպե թողնել սառը ջրում, ապա ջրքամել, մի փոքր ճզմել, ավելացնել ստացված զանգվածին
Ավելացնել տապակած բանջարեղենը, լավ խառնել։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, ավելացնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ