Բաղադրիչներ
1 սմբուկ
3-4 լոլիկ
2 գազար
1 գլուխ սոխ
2-3 ճ/գ մայոնեզ
մաղադանոս
2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև կտրատել, 2 կողմից տապակել

Սխոը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել թույլ կրակին 3 րոպե: Ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Սմբուկները շարել մատուցվող ափսեյի մեջ: Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, ավելացնել սմբուկներին

Ավելացնել տապակած գազարը, մայոնեզը

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, մայոնեզ, մանրացրած մաղադանոս և 20 րոպե թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ