Բաղադրիչներ
Խմորի համար`
6 ճ/գ կաթ
50 գ կարագ
2 ձու
3-4 ճ/գ կակաո
2 ճ/գ պինդ մեղր (եթե թույլ է` 4 ճ/գ)
1 ճ/գ քացախաթթու
1 ճ/գ սոդա
200 գ շաքարավազ
500 գ ալյուր
Կրեմի համար`
0,5 լ կաթ
2 ձու
1 բաժակ շաքարավազ
2 ճ/գ ալյուր
400 գ կարագ
Ջնարակի համար`
10 ճ/գ կաթ
50 գ կարագ
3 ճ/գ կակաո
3 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագ, մեղր և դնել եռման ջրով լի կաթսայի վրա` տաքանալու

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել շաքարավազ և հարել
Ավելացնել կաթով խառնուրդը և շարունակել հարել

Սոդան և քացախաթթուն առանձին խառնել իրար, այնուհետև ավելացնել ընդհանուր զանգվածին և հարել

Ավելացնել կակո և հարել
Ավելացնել ալյուր և հարել
Հենց խմորը սկսում է պնդել` հարիչը փոխարինել գդալով և խառնել
Տեղափոխել սեղանի վրա և խմոր հունցել

Ստացված խմորը բաժանել 7-8 հավասար մասերի, գնդիկներ անել, ծածկել

Ջեռոցի համար նախատեսված թավայի հակառակ կողմը պատել ձեթով և յուրաքանչյուր գնդիկը դնելով դրա վրա` բացել (25 սմ)

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 5 րոպե

Կրեմի պատրաստման համար ձուն և շաքարավազը խառնել իրար և հարել
Այս խառնուրդը լցնել տաքացրած կաթի մեջ, խառնել

Ավելացնել ալյուր և հարել

Դնել թույլ կրակի վրա և եփել այնքան, մինչև զանգվածը մի քիչ խտանա
Վերցնել կրակից, թողնել հովանա

Առանձին հարել կարագը, մաս-մաս ավելացնել արդեն հովացած կրեմը և շարունակել հարել

Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել և հավաքել իրար վրա

Ջնարակի համար անհրաժեշտ է 10 ճ/գ կաթին խառնել 50 գ կարագ, 3 ճ/գ կակաո և շաքարավազ

Դնել թույլ կրակին և անընդհատ խառնել
Լցնել տարթի վրա և մատուցել )))

Բարի ախորժակ