Այնքան համեղ է, որ 1 բաժնով չեք բավարարվի: Աննկարագրելի համեղ, բայց և շատ պարզ աղցան` կաղամբով և ձվով

Բաղադրիչներ

300 գ կաղամբ

1 թարմ վարունգ

4-5 խաշած ձու

կանաչ սոխ, սամիթ

3-4 ճ/գ թթվասեր

0,5 թ/գ աղ

1 թ/գ մանանեխ

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կտրատած վարունգը

Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Սպիտակուցները երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած կանաչ սոխն ու սամիթը

Դեղնուցներին ավելացնել աղ, ճզմել, ավելացնել ձեթ, թթվասեր և լավ խառնել

Ավելացնել մանանեխ, լավ խառնել և լցնել աղցանի վրա

Լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում