Բաղադրիչներ
1,5 լ ջուր
4 ճ/գ բրինձ
3 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
1 գազար
250 գ աղացած կամ մանր կտրատած միս
1 թ/գ չորացրած ռեհան
աղ
սև պղպեղ
1 դափնու տերև
սամիթ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցնել, եռացնել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, բրինձ և թողնել թույլ կրակին 15-20 րոպե

Սոխն ու սխտորը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել ևս 3 րոպե, ավելացնել աղացած միս, թողնել 5 րոպե

Ավելացնել ապուրին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել դափնու տերև, չորացրած ռեհան, լավ խառնել և թողնել թույլ կրակին 5-7 րոպե

Ավելացնել մանրացրած սամիթ և մատուցել )))

Բարի ախորժակ