Այնքան գեղեցիկ են, որ կարելի է անգամ տոնական սեղանին դնել: Մսով և կարտոֆիլով տաք ուտեստ

Բաղադրիչներ

150 գ աղացած միս

2 ատամիկ սխտոր

1 թ/գ աղ

1/2 թ/գ սև և կարմիր պղպեղ

1/2 թ/գ համեմի աղացած սերմ

2 խաշած ձու

3 գլուխ սոխ

3 հատ կարտոֆիլ

100 գ պանիր

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Ջեռոցի թավայի վրա յուղաթուղթ փռել, լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը

Մսից շրջանակներ պատրաստել և շարել սոխի վրա

Խաշած ձուն քերիչով անցկացնել և 1-ական թ/գ ավելացնել մսերին

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամել, համեմել աղով, սև պղպեղավ

1-ական թ/գ  դնել ձվերի վրա: Տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց և թողնել 15-20 րոպե

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք զարդարել մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում