Այնքան ախորժելի, համեղ և գեղեցիկ է ստացվում, որ կարելի է պատրաստել թե՛ տոնական, թե՛ ամենօրյա սեղանի համար։ Լավաշով ռուլետներ

Բաղադրիչներ

700 գ հավի միս

400 գ սունկ

200 գ գազար

1 պղպեղ

100 գ կանաչ սոխ

150 գ մայոնեզ

2 ատամիկ սխտոր

սև և կարմիր պղպեղներ

0,5 թ/գ քրքում

0,5 թ/գ աղ

1 ձու

2 լավաշ

1 ճ/գ քնջութ

Պատրաստման եղանակը

Սունկը կիսալուսնաձև կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա և ոսկեգույն երանգ ստանա

Ավելացնել ձեթ, բարակ կտրատած կամ քերած գազար, թողնել 3 րոպե, ավելացնել բարակ կտրատած պղպեղ, թողնել ևս 3-4 րոպե

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, աղ, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից

Հավի միսը կտրատել, տապակել, վերջում ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, քրքում և վերցնել կրակից

Լավաշները ուղղանկյունաձև կտրատել։ Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, լավ խառնել, քսել յուրաքանչյուր լավաշի վրա

Ավելացնել 2-ական ճ/գ տապակած բանջարեղեն, լավ տարածել

Ավելացնել 1 ճ/գ տապակած միս, կողային հատվածները դեպի ներս ծալել, ապա ռուլետի պես փաթաթել

Ձու քսել, քնջութ և մի քիչ կարմիր քաղցր պղպեղ ցողել և դնել 220-250°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում