Բաղադրիչներ
2 դդմիկ
300 գ սերուցքային պանիր
200 գ խոզապուխտ
180 գ պանիր
չորացրած սամիթ
մաղադանոս
աղ
Պատրաստման եղանակը
Դդմիկները երկարությամբ կիսել, կտրվածքներ անել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 15

Միջուկները հանել, անձեռոցիկի օգնությամբ ներսը չորացնել

Սերուցքային պանրին ավելացնել մանր կտրատած խոզապուխտ, քերած պանիր, չորացրած սամիթ, աղ, մաղադանոս և լավ խառնել

Ավելացնել դդմիկի հանած միջուկը, խառնել և լցնել դդմիկների մեջ

Քերած պանիր ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ