Բաղադրիչներ
3 լավաշ
500 գ սունկ
1 գլուխ սոխ
աղ, սև պղպեղ
սամիթ, համեմ
250 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, աղ, սև պղպեղ և թողնել մինչև պատրաստ լինելը
1-ն լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել տապակած սունկը
Դնել 2-րդ լավաշը, մայոնեզ քսել, ավելացնել մանրացրած կանաչեղեն
Դնել 3-րդ լավաշը, մայոնեզ քսել, ավելացնել քերած պանիր և ռուլետի պես փաթաթել
Փաթաթել սննդային փոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ