Այլևս մանղալ հարկավոր չէ. այս համեղ և հյութեղ խոզի կողիկները իրական վայելք են մսի սիրահարերի համար

Խոզի կողիկներ
Անհավանական համեզ Ադոբո սոուսով պատրաստված այս խոզի կողիկները դեռ երկար իրենց մասին կհիշեցնեն:

Բաղադրիչներ

  • 1.5 կգ խոզի կողեր
  • 1 հատ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 2 հատ դափնու տերև

Սոուս

  • 2 հատ կծու չիլի պղպեղ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 1/2 թեյի գդալ աղացած չաման
  • 60 մլ քացախ (9%)
  • 1/2 թեյի գդալ դարչին
  • 1 թեյի գդալ օրեգանո
  • 1 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 1 ճաշի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 2 ճաշի գդալ բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Խոզի կողերը կտրատել, դասավորել մեծ թավայի մեջ:
2 Կողիկների մեջ դնել սխտոր, դափնու տերև:
3 Սոխը բաժանել 4 մասի, և դնել մսի մեջ:
4 Ավելացնել 1 լ ջուր, թողնել թույլ կրակի վրա 1 ժամ:

Սոուս

1 Չիլլի պղպեղը կտրատել, վրան ավելացնել սխտորը, աղը, և ծեծել:
2 Ավելացնել համեմունքները, և խառնել: Ավելացնել քացախը:
3 Միսը ջրից հանել, տեղափոխել բուսայողով թավայի մեջ, և տապակել 5-6 րոպե:
4 Սոուսը քսել կողիկների վրա, ծածկել կափարիչով, թողնել թույլ կրակի վրա 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում