Բաղադրիչներ
200 գ ապխտած ձկան ֆիլե
2 գազար
1 գլուխ սոխ + 100 մլ ջուր, 1ճ/գ քացախ, 2 թ/գ շաքարավազ
100 գ մարինացված ոլոռ
կանաչ սոխ
աղ
սև և կարմիր պղպեղներ
սխտորի փոշի
մշկընկույզ
ձեթ
Պատրաստման եղանակը
Ապխտած ձուկը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել ոլոռ
Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, մշկընկույզ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել ջուր, քացախ, շաքարավազ, լավ խառնել և թողնել 30 րոպե: Ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել ձեթ, մի պտղունց աղ, կանաչ սոխ, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ