Ամենաօգտակար բաղադրիչներից` ամենագեղեցիկ և համեղ աղանդերը: Կաթնաշոռով և բանանով աղանդեր

Բաղադրիչներ

80 գ պիստակ

200 գ կաթնաշոռ

1 բանան

50 գ կոկոսի փաթիլներ

40 գ կարագ

40 գ կակաո

1 ճ/գ մեղր

30 մլ կաթ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը, բանանը, կոկոսի փաթիլները խառնել իրար, հարել բլենդերով

Ստացված զանգվածը լցնել ցանկացած սիլիկոնե ձևի մեջ և 7-8 ժամ թողնել սառցախցիկում

Կաթսայի մեջ կարագ, կակաո և մեղր լցնել, դնել կրակին

Անընդհատ խառնել, ավելացնել կաթ՝ անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված

Փայտիկի օգնությամբ վերցնել արդեն պատրաստ աղանդերը, թաթախել ջնարակի մեջ, դնել որևէ ցանցի վրա

Պիստակը մանրացնել, ավելացնել աղանդերին և 30 րոպե թողնել սառցախցիկում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում