Բաղադրիչներ
2 միջին չափի բազուկ
1 գազար
4 միջին չափի կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 լոլիկ
0,5 թ/գ շաքարավազ
ազ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, լոլիկի կեղևը հեռացնել, անցկացնել քերիչով և ավելացնել սոխին: Ավելացնել շաքարավազ, լավ խառնել 10 րոպե թողնել, ապա լցնել քամիչի մեջ, որևէ ծանրոց դնել, մի փոքր ճզմել և քամել ավելորդ հեղուկը

Բազուկն ու գազարը առանձին-առանձին անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով և առանձին թավաներում տապակել

Գազարին ավելացնել միջին երկարությամբ կտրատած կարտոֆիլ, թողնել միչև պատրաստ լինելը, իսկ բազուկը համեմել աղով

Գազարին և կարտոֆիլին ավելացնել մարինացված սոխը, տապակած բազուկը, աղ, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ