Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
2 ձու
1 գլուխ սոխ
1 պղպեղ
80 գ պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 10 րոպե դնել սառը ջրի մեջ, ապա քամել, ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո և լավ խառնել

Սոխը կիսալուսնաձև կտրատել և 2 րոպե տապակել
Պղպեղը խորանարդաձև կտրատել և ավելացնել սոխին: Համեմել աղով, սև պղպեղով և թողնել 5 րոպե

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, կարտոֆիլը լցնել, հավասարապես տարածել

Ավելացնել տապակած սոխն ու պղպեղը

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ