Բաղադրիչներ
4 ատամիկ սխտոր
4 ցողուն խնկունի
900 գ խոզի փափկամիս
1 ճ/գ կարագ + ձիթայուղ
400 գ սունկ
400 մլ սերուցք
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սխտորը կտրատել, խնկունիի հետ 2 րոպե տապակել

Խոզի փափկամիսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, 3-ական րոպե 2 կողմից տապակել և վերցնել կրակից

Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկը, թողնել 5 րոպե միջին ջերմության վրա

Ավելացնել 400 մլ սերուցք, աղ, սև պղպեղ և թողնել կրակին 3 րոպե

Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել 5-7 րոպե

Կքրող եք մատուցել )))

Բարի ախորժակ