Ամենապարզ, բյուջետային` լոլիկով նախուտեստը

Բաղադրիչներ

6 լոլիկ

50 գ պանիր

1 փոքր կարմիր սոխ

սամիթ

½ թ/գ աղ

1 ճ/գ հատիկավոր մանանեխ

½ թ/գ սև պղպեղ

2-3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Լոլիկներն ու սոխը կիսալուսնաձև կտրատել

Առանձին տարայի մեջ իրար խառբել հատիկավոր մանանեխը, աղը, սև պղպեղը, ձեթը, լավ խառնել և ավելացնել լոլիկներին

Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ: 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում