Բաղադրիչներ
3 կտոր հաց + 50 մլ կաթ
600 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
1 ձու
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
մաղադանոս
4 կարտոֆիլ
4 միջին մեծության մարինացված վարունգ
100 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հացը թրջել կաթով, պատառաքաղով ճզմել, ավելացնել աղացած մսին
Ավելացնել մանր կտրատած սոխ, ձու, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել մանրացրած մաղադանոս, խոշոր գնդեր ձևել, դնել ջեռոցի տապակի մեջ և մի փոքր սեղմել (ստցավում են շրջանաձև կոտլետներ)
Դանակի օգնությամբ խորանարդաձև կտրվածքներ անել
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 2 րոպե թողնել սառը ջրում, ապա ջրքամել և ավելացնել մսե շրջանակներին
Մարինացված վարունգն անցկացնել քերիչով և ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ