Բաղադրիչներ
3 հատ հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 գլուխ սոխ
1 հատ գազար
300 գ շամպինյոն
1 ատամիկ սխտոր
70 գ պանիր
2 ճ/գ թթվասեր
1 ձու
2 ճ/գ յոգուրտ
սամիթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կիսել երկարությամբ, ծածկել սննդային պոլիէթիլենով և ծեծել 2 կողմից: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Սոխը խորանարդաձև կտրատել, գազարն անցկացնել քերիչով և տապակել
Ավելացնել կտրատած սունկը, հասցնել պատրաստ վիճակի, համեմել աղով և վերցնել կրակից
Պանիրն անցկացնել քերիչով, բաժանել 2 մասի: Մի մասն ավելացնել տապակած սնկին, ավելացնել նաև թթվասեր, 1 ճզմած սխտոր և լավ խառնել
Ստացված զանգվածից 1 ճ/գ դնել յուրաքանչյուր հավի ֆիլեյի ամբողջ երկայնքով և ռուլետի պես փաթաթել
Ձվին ավելացնել ½ թ/գ աղ, յոգուրտ և պանրի 2-րդ մասը, լավ խառնել և ավելացնել մսին: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ