Ամենահյութալի կոտլետները, որոնք երբևէ փորձել եք: Շատ համեղ և հյութալի կոտլետներ` հավի մսով

Բաղադրիչներ

500 գ հավի աղացած միս

1 ձու

1 գլուխ սոխ

2-3 ատամիկ սխտոր

100 գ հացի միջուկ + կաթ

1 ճ/գ թթվասեր

50 գ կարագ

պաքսիմատ

1 թ/գ աղ

1 թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հացի միջուկի վրա կաթ լցնել և թողնել

Սոխը, սխտորը, թրջած հացի միջուկն աղալ կամ հարել բլենդերով ու ավելացնել աղացած մսին

Ավելացնել թթվասեր, ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարագը լավ սառեցնել, անցկացնել քերիչով և ավելացնել մսին

Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում