Ամենահեշտ բաղադրատոմսը թխվածքաբլիթների համար: Կաթնաշոռով թխվածքաբլիթներ «Վարդ»

Բաղադրիչներ

1 ձու

80 գ շաքարավազ

Աղ

1,5 գ վանիլին

80 գ փափուկ կարագ

250 գ կաթնաշոռ 9 %

6 գ փխրեցուցիչ

300 գ ալյուր

Պատրաստման եղանակը

1 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, վանիլին և լավ խառնել

Ավելացնել կարագ և խառնել, ավելացնել կաթնաշոռ` խառնել

Առանձին տարայի մեջ ալյուր և փխրեցուցիչ լցնել, խառնել և լցնել ընդհանուր զանգվածի վրա: Խառնել ձեռքով, հարկ եղած դեպքում ալյուր ավելացնել և հունցել: Պետք է ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր

Տեղափոխել սեղանի վրա, բաժանել 2 հավասար մասերի, յուրաքանչյուրը գրտնակել

Հատուկ ձևի կամ բաժակի օգնությամբ շրջանակներ կտրել

Մեկ բլիթի համար անհրաժեշտ է 3 խմորե շրջանակը կիսով չափ դնել իրար վրա և փաթաթել

Կիսել, թերթիկները մի քիչ բացել, վարդի տեսք տալ

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում