Ամենահամեղ և բյուջետային ջեռեփուկը, որը երբևէ փորձել եք։ Բրոկկոլին՝ ջեռոցում

Բաղադրիչներ

600 գ բրոկկոլի

200 գ չերրի լելիկ

կանաչ սոխ, սամիթ

3 ձու

աղ

կարմիր քաղցր պղպեղ

սխտորի փոշի

300 մլ 10% սերուցք

200 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բրոկկոլին լցնել եռման աղաջրի մեջ, թողնել 3-4 րոպե և ջրքամել

Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել բրոկկոլին

Լոլիկները բաժանել 2 մասի և ավելացնել բրոկկոլիին։ Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ

3 ձվին ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել։ Ավելացնել սերուցք, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում