Բաղադրիչներ
Խմորի համար`
4 ճ/գ թթվասեր
4 ճ/գ մայոնեզ
2 ձու
9 ճ/գ ալյուր
Միջուկի համար`
1 լոլիկ
2 նրբերշիկ
1 թթու վարունգ
80 գ պանիր
1-2 ճ/գ տոմատի մածուկ
համեմ
Պատրաստման եղանակը
Խմորի համար` ձվին ավելացնել թթվասեր, մայոնեզ, ալյուր և լավ խառնել
Լոլիկը, նրբերշիկը, վարունգը շրջանաձև կտրատել, պանիրն անցկացնել քերիչով
Թավայի մեջ ձեթ լցնել, լցնել խմորը, տարածել, ավելացնել տոմատի մածուկ, տարածել
Ավելացնել բոլոր կտրատած բաղադրիչները` նրբերշիկ, լոլիկ, վարունգ, պանիր, ծածկել կափարիչն ու թողնել մինչև պատրաստ լինի (6-7 րոպե)
Զարդարեք համեմով կամ սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ