Բաղադրիչներ
1 սմբուկ
5-6 հատ փոքր դդմիկ (եթե մեծ են` 2 հատ)
2 պղպեղ
3 կարտոֆիլ
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձիթայուղ
4 մեծ լոլիկ
3 ատամիկ սխտոր
2 ճ/գ պարմեզան պանիր
քիմիոն
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, 10 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել դդմիկները, պղպեղը

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ձիթայուղ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները), լավ խառնել և դնել 200° С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Լոլիկներն աղել կամ անցկացնել քերիչով, ավելացնել պարմեզան պանիր, ճզմած սխտոր, քիմիոն և լավ խառնել

Լցնել բանջարեղենի վրա, ավելացնել քերած պանիր և ևս 15 րոպե թողնել ջեռոցում

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ