Բաղադրիչներ
¼ սոխ
հազարի տերև
1 լոլիկ
պանիր չեդեր
պանիր` տեսակն ըստ ցանկության
Ավոկադայի սոուսի համար`
1 ավոկադո
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ կիտրոնի հյութ
1 թ/գ ձիթայուղ
Մայոնեզով սոուսի համար`
2 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ մանանեխ
1 ճ/գ մեղր
1 թ/գ կիտրոնի հյութ
սև պղպեղ
1 թթու վարունգ
Ձվային նրբաբլիթների համար`
1 ճ/գ ալյուր
2 ճ/գ ջուր
6 ձու
աղ
Պատրաստման եղանակը
Ավոկադոն ճզմել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հյութ, ձիթայուղ և լավ խառնել
Առանձին տարայի մեջ 2 ճ/գ մայոնեզ լցնել, ավելացնել մանրացրած թթու վարունգ, մանանեխ, մեղր, կիտրոնի հյութ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել մի կողմ
Ձվային նրբաբլիթերի համար անհրաժեշտ է 1 ճ/գ ալյուրին ավելացնել 2 ճ/գ ջուր, լավ խառնել, այնուհետև ավելացնել 6 ձու, աղ, լավ խառնել, ապա քամել
Տապակել նրբաբլիթների պես, անկյունները հեռացնել
Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա քսել 1-ական թ/գ մայոնեզով սոուս
Ավելացնել 1-ական ճ/գ ավոկադոյով սոուս
Ավելացնել հազարի տերև, 2-ական կտոր պանիր չեդեր։ Հազարի ցողունի հատվածները մանրացնել և ավելացնել
Եվս 1 անգամ ավելացնել մայոնեզով սոուս, ապա դնել նրբաբլիթի հեռացրած անկյունները, կիսալուսնաձև կտրատած սոխը
Ավելացնել լոլիկ, պանիր և փաթաթել
Կիսել 2 մասի և մատուցել )))
Բարի ախորժակ