Ամենահամեղ տապակը, որն անկասկած դուր կգա ձեր ընտանիքին։ Տապակած կարտոֆիլ՝ սնկով

Բաղադրիչներ

250 գ սունկ

600 գ կարտոֆիլ

սամիթ

1 ատամիկ սխտոր

1 փոքր գլուխ սոխ

20 գ կարագ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը շրջանաձև կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, թողնել մի քիչ կարմրի և վերցնել կրակից

Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե։ Խառնել և թողնել ևս 5 րոպե

Ավելացնել մանրացրած սոխ, կարագ, թողնել 3 րոպե

Ավելացնել տապակած սունկը, աղ, սև պղպեղ, թողնել 4 րոպե

Ավելացնել մանրացրած սխտոր, սամիթ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում