Ամենահամեղ ուտեստների շաքրից առանձնացրել և ձեզ ենք բերել այս շատ հետաքրքիր և տարբերվող մսային ուտեստը։ Մսով և ձվով ուտեստ

Բաղադրիչներ

400 գ աղացած միս

150 գ սոխ

100 գ պաքսիմատ

աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի

50 մլ ձեթ

70 մլ ջուր

30 գ կարագ

5 ձու

100 մլ կաթ

մաղադանոս, կանաչ սոխ

50 գ պանիր

1 լոլիկ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել պաքսիմատ, 1 ձու, աղացած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի և լավ խառնել։ Ավելացնել ձեթ, ջուր և խառնել

Փոքր, խոր ափսեներ վերցնել, յուրաքանչյուրի մեջ 1-ական կտոր կարագ դնել, տարածել

Մսից ափի մեծությամբ գնդիկներ անել, դնել ափսեների մեջ և տարածել ափսեյի ձևին համապատասխան

Ավելացնել քերած պանիր, 2 փոքր կտոր լոլիկ

4 ձվին ավելացնել կաթ, մանրացրած մաղադանոս, մի պտղունց աղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում