Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
3 ձու
աղ, սև պղպեղ
1 թ/գ ուրց, օրեգանո
1/2 թ/գ մշկընկույզ
1 ճ/գ թթվասեր
350 գ սունկ
1 գլուխ սոխ
1 պղպեղ
2 ատամիկ սխտոր
100 գ պանիր
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 3 րոպե թողնել սառը ջրում, ապա ջրքամել
Ավելացնել 3 ձու, աղ, սև պղպեղ, ուրց, օրեգանո, մշկընկույզ, թթվասեր, լավ խառնել
Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել ստացված զանգվածը, դնել 180°С 40 րոպե
Սունկը շրջանաձև կտրատել, 5-6 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, թողնել 2-3 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 5 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից
Ավելացնել արդեն պատրաստ կարտոֆիլի շերտին
Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե դնել ջեռոցում
Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))
Բարի ախորժակ