Տորթ «Նապոլեոն»

Փափուկ, նուրբ և քաղցրահամ տորթ ամենահեշտ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
Խմոր
- 700 գ ալյուր
- 1 հատ ձու
- 250 գ կարագ
- 200 մլ ջուր
- աղ
Կրեմ
- 1 լ կաթ
- 450 գ շաքարավազ
- 4 ճաշի գդալ ալյուր
- 1 ճաշի գդալ օսլա
- 30 գ վանիլին
- 6 հատ ձու
- 250 գ կարագ
Պատրաստման եղանակը
- Մինչև պատրաստելը կարագը նախապես դնել սառնախցիկում:
- Ալյուրի մեջ քերել կարագը: Լավ խառնել:

- Ձուն լցնել բաժակի մեջ, ավելացնել աղը, և լավ խառնել:
- Ավելացնել ջուր, որ ստացվի 250 մլ զանգված:
- Հեղուկը ավելացնել ալյուրին:

- Լավ խառնել մինչև ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
- Սննդային թաղանթով ծածկել, և դնել սառնարանում 30 րոպե:

- Խմորը բաժանել հավասարաչափ 15-16 գնդիկների:

- Հերթով գնդիկները բացել, որ թափանցիկ դառնան:
- Մյուս գնդիկները պահել սառնարանում, մինչև բացելը:
- Բացած խմորը պատառաքաղով ծակել, որ ուռչի:

- Թխել 180°C 10 րոպե:
Կրեմ
- Ձուն շաքարավազի և վանիլինի հետ հարել:
- Ավելացնել ալյուրի հետ խառնած օսլան: Լա խառնել:

- Կաթը տաքացնել և քիչ-քիչ վելացնել:

- Այնուհետև դնել թույլ կրակին, և անընդհատ խառնել մինչև պնդանալը:
- Ավելացնել փափկած կարագը, և լավ խառնել:

- Շերտերի վրա հերթականությամբ քսել 2-3 գդալ կրեմը, այնուհետև վրան շաղ տալ խմորի փշրանքները:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
