Ամենահամեղ, միշտ սպասված և սիրելի` կաթնաշոռային կարկանդակները, որի պատրաստումը ձեզանից շատ ժամանակ և էներգիա չի խլի

Բաղադրիչներ

450 գ ալյուր

1 ճ/գ փխրեցուցիչ

200 գ թթվասեր

150 գ շաքարավազ

աղ

1 ձու

Միջուկի համար`

300 գ կաթանաշոռ

1 ձվի սպիտակուց

3 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, լավ խառնել

Թթվասերին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ և լավ խառնել: Ավելացնել 1 ձու, լավ խառնել և ավելացնել ալյուրին

Լավ խառնել, ապա խմոր հունցել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 40 րոպե թողնել սառնարանում

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է կաթնաշոռին ավելացնել 1 ձվի դեղնուց, շաքարավազ, թթվասեր և հարել բլենդերով

Խմորը բացել, գրտնակել, շրջանաձև կտրատել, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ կաթնաշոռային միջուկ դնել և կիսալուսնի պես փակել

Խմորի մնացած մասից կարելի է որևէ դեկոր պատրաստել և ձևավորել կարկանդակները: Պատել ձվի դեղնուցով` ըստ ցանկության և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում