Մինի պիցցա

Արագ և հեշտ պատրաստվող պիցցաներից ուղղակի հիացած կմնաք, Ձեր ընտանիքի անդամները անտարբեր չեն մնա:
Բաղադրիչներ
- 10 կտոր ֆրանսիական բատոն
- 150 գ երշիկ (ըստ ցանկության)
- 2 հատ լոլիկ
- 1-2 հատ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 150 գ պանիր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
- կանաչի (ըստ ցանկության)
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Երշիկը մանր կտրատել:

- Կարմիր և դեղին պղպեղները կտրատել:

- Լոլիկը մանր կտրատել:

- Պանիրը անցկացնել քերիչով:

- Կտրատված մթերքները խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և խառնել:

- Միջուկը քսել կտրատված հացի վրա:

- Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 15 րոպե:

- Վրան պանիր լցնել և թողնել ջեռոցում ևս 2 րոպե:

Բարի ախորժակ:
