Մեղրով տորթ
Բաղադրիչներ
3 հատ ձու
300 գ շաքարավազ
50 գ կարագ
500 գ ալյուր
150 գ մեղր
1 թեյի գդալ սոդա
Կրեմ
1 տուփ խտացրած կաթ
200 գ կարագ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարիչով հարել:
Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, մեղրը և սոդան, և լավ հարել:
Խմորը դնել կրակի վրա՝ եռռացող ջրի մեջ: Անընդհատ խառնել մինչև գույնը դառնա կարամելագույն:
Խմորի գույնը մգանալուց հետո ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել 2-3 րոպե:Այնուհետև ավելացնել ալյուրի մյուս մասը մինչև պինդ խմոր ստացվի:
Պինդ զանգված ստանալուց հետո խմորին ալյուր ավելացնել և սեղանին հունցել:
Խմորը բաժանել 7-8 մասի, խրտնակով բացել, կափարիչով ստանալ ձևը:
Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 3-5 րոպե:
Կրեմ
Սենյակային ջերմաստիճանի կարագը հարիչով հարել մինչև սպիտակելը:
Ավելացնել խտացրած կաթը, և լավ հարել մինչև միասեռ զանգված ստացվի:
Կրեմը քսել շերտերին, վերին շերտի վրա ավելացնել ավելացած խմորից ստացված փշրանքները:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: