Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
աղ, սև պղպեղ
1/2 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ չորացրած ռեհան
5 կարտոֆիլ
1 ճ/գ ձեթ
100 մլ ջուր
2 գլուխ սոխ
70 գ կարագ
մաղադանոս
2 ատամիկ սխտոր
չերրի լոլիկ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել 2 մասի, ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով
Կարագին ավելացնել մաղադանոս, ճզմել, ավելացնել ճզմած սխտոր, խառնել և ավելացնել մսերին
Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, ձեթ։ Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել համեմած կարտոֆիլը, ջուր
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ճզմել և ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել համեմած միսը, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Ավելացնել քերած պանիր, լոլիկ և ևս 5-7 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ