Բաղադրիչներ
300 գ հավի լյարդ
աղ, սև պղպեղ
3 կտոր տարեկանի հաց
1,5 ճ/գ ձեթ
0,5 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
2-3 ատամիկ սխտոր
70 գ պանիր
տարատեսակ կանաչեղեն՝ հազար, ռուկոլլա, սպանախ և այլն
Սոուսի համար՝
3 ճ/գ ձեթ
2 ճ/գ սոյայի սոուս
1 թ/գ հատիկավոր մանանեխ
2 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Հավի լյարդը տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ, ապա փաթաթել փայլաթիթեղի մեջ և մի կողմ թողնել (այսպես միսը կմնա փափուկ և նուրբ)
1,5 ճ/գ ձեթին ավելացնել ճզմած սխտոր, կարմիր քաղցր պղպեղ, լավ խառնել, լցնել թավայի մեջ։ Ավելացնել խորանարդաձև կտրատածած հացի կտորները, մի քանի րոպե տապակել
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է 3 ճ/գ ձեթին ավելացնել հատիկավոր մանանեխ, կիտրոնի հյութ, սոյայի սոուս և լավ խառնել
Մատուցվող ափսեի մեջ կանաչեղեն լցնել
Տապակած միսը կտրատել, ավելացնել կանաչեղենին, ավելացնել ստացված սոուսը
Ավելացնել տապակած հացը, քերած պանիրը և մատուցել )))
Բարի ախորժակ